Ռուսական «Ձայնը» նախագծում Ռաֆայել Գրիգորյանը ցնցել է իր հայերեն կատարմամբ

10:01   3 հոկտեմբերի, 2015

Ռուսաստանի «Առաջին ալիքում» շարունակվում են «Ձայնը» նախագծի կույր լսումները: Ռաֆայել Գրիգորյանի կատարումը գրավել է Բաստայի եւ Գրիգորի Լեպսի ուշադրությունը:

Սկզբում երգիչը կատարել է Սթիվի Ուոնդերի Overjoyed երգը, որից հետո Բաստան խնդրել է Ռաֆայելին հայերեն որեւէ երգ կատարել (դիտել 2.40 րոպեից): Արտիստն ուրախությամբ կատարել է «Գալիս ես ու անց կենում» երգը:

Ռաֆայելը անցել է Բաստայի թիմ:



© NEWS.am STYLE