10 հայ հայտնիներ, որոնք նման են հոլիվուդյան աստղերին

13:34   3 հոկտեմբերի, 2015

Յուրաքանչյուր ոք յուրահատուկ է: Մարդիկ բոլորն էլ անկրկնելի են, սակայն համաձայնեք, որ երբեմն աշխարհի տարբեր վայրերում բնակվող մարդիկ արտաքնապես հիշեցնում են միմյանց: Այդ նմանությունը հասարակության համար ավելի հետաքրքիր է դառնում, երբ խոսքը միմյանց նման հայտնիների մասին է:

NEWS.am STYLE-ը փորձել է գտնել, թե հայ հայտնիներից որոնք ունեն արտաքին նմանություն հոլիվուդյան աստղերի հետ:

Նազենի Հովհաննիսյան-Նաոմի Քեմփբել

Հայկական շոու-բիզնեսի ամենահմայիչ հաղորդավարուհին և համաշխարհային ճանաչում ունեցող սուպերմոդելը միմյսնց են հիշեցնում երկար ու սև վարսերով, արտահայտիչ աչքերով, ուղիղ քթով, հաստ շուրթերով:

Իվետա Մուկուչյան-Նիկոլ Շերզինգեր

 

Իվետայի և Նիկոլի նմանությունն ավելի աչքի ընկավ հայ երգչուհու վերջին ֆոտոշարքից հետո: Այնուամենայնիվ, պետք է ենթադրել, որ Նիկոլ Շերզինգերը մեր երգչուհու պես բարձրահասակ չէ: Նրա հասակը 165 սմ է:

Գոհար Գասպարյան-Էնն Հեթուեյ

 

Մեր հեռուստաէկրանի ամենագեղեցիկ հաղորդավարուհիներից մեկը` Գոհար Գասպարյանը, աչքի է ընկնում, հատկապես իր գեղեցիկ ժպիտով, ինչով էլ երբեմն հիշեցնում է հոլիվուդյան գեղեցկուհի Էնն Հեթուեյին: Դերասանուհու համար ևս ժպիտը դարձել է հոլիվուդյան այցեքարտ:

Անի Երանյան-Միլա Կունիս

Եթե ուշադիր նայենք հայ դերաանուհու և հոլիվուդյան աստղի դիմագծերին, կնկատենք շատ ընդհանրություններ` խոշոր, կլոր աչքեր, փոքրիկ քիթ… Դերասանուհիները նման են նաև դեմքի կառուցվածքով, երբեմն` նաև ժպիտով:

Բեն Ավետիսյան-Ջենսեն Էքլզ

 

«Սիրո գերին» և «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից հայտնի դերասան Բեն Ավետիսյանը «Գերբնականի» աստղ Ջենսեն Էքլզին հիշեցնում է քթի և ծնոտի կառուցվածքով, աչքերի ձևով: Բացի այդ` երկու դերասաններն էլ բավականին սիրված են աղջիկների կողմից:

Արսեն Հակոբյան-Ջոննի Դեփ

 

Հայ դերասան Արսեն Հակոբյանի և հոլիվուդյան աստղ Ջոննի Դեփի նմանությունը կարելի է դիտել առանց մենաբանության…

Մերի Մակարյան-Քիմ Քարդաշյան

 

Մերիի և Քիմի նմանության մասին բազմիցս է խոսվել: Բացի նրանից, որ երկու հայուհիներն էլ աչքի են ընկնում արտահայտիչ սևահերի կերպարով, դժվար է ասել, թե էլ կոնկրետ ինչով է Մերին հիշեցնում Քիմին, բայց որ նրանք ունեն որոշակի նմանություն, ակնհայտ է…

Մարի-Սելենա Գոմես

 

Երգչուհիներ Մարիի և Սելենա Գոմեսի նմանությունն էլ է հաճախ քննարկման թեմա դարձել: Թերևս, երգչուհիները նման են դիմագծերի նուրբ կառուցվածքով:

Լիլիթ Հովհաննիսյան-Ջեսիկա Ալբա

 

Երբ Լիլիթ Հովհաննիսյանը սոցիալական ցանցերում տեղադրեց իր հերթական լուսանկարնը, որտեղ նա գրեթե առանց դիմահարդարման էր, վերջինիս երկրպագուները շտապեցին նմանեցնել նրան հոլիվուդյան ամենանուրբ դերասանուհիներից մեկին` Ջեսիկա Ալբային: Թե որքանով են նման Լիլիթն ու Ջեսիկան, դատեք ինքներդ:

Եվա Ռիվաս-Անջելինա Ջոլի

 

Եվա Ռիվասի և Անջելինա Ջոլիի նմանության մասին հատկապես խոսվում էր «Եվրատեսիլ 2010»-ի ընթացքում: Թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպա կատարած շրջագայությունների ժամանակ Եվային հաճախ էին նմանեցնում Ջոլիին: Երգչուհին կարծես թե իր և հոլիվուդյան գեղեցկուհու նմանությունն ավելի շեշտելու համար այդ տարիներին հաճախ էր կրում կապույտ լինզաներ:

 

Սյունե Առաքելյան

 

 



© NEWS.am STYLE