Ջիմ Քերրին մեղավո՞ր է նախկին ընկերուհու մահվան համար

16:04   3 հոկտեմբերի, 2015

Ինչպես հայտնի է, հոլիվուդյան դերասան Ջիմ Քերրիի նախկին ընկերուհին՝ Քեթրիոնա Ուայթը, ինքնասպան է եղել։ Ամերիկացի դերասան Ջիմ Քերրիի նախկին ընկերուհու մարմինը նրա տանը հայտնաբերել են նրա ընկերներից երկուսը։ 

TMZ պորտալը աղջկա մահվան մասին նոր մանրամասներ է պարզել, մասնավորապես այն, որ Քեթրիոնայի դիակի մոտ դեղահաբերով երեք տարբեր շիշ է հայտնաբերվել։ Ոստիկանությունը պարզել է, որ այդ դեղահաբերը բժշկի կողմից նշանակվել են մի տղամարդու անունով եւ ամենայն հավանականությամբ այդ տղամարդը․․․ Ջիմ Քերրին է։

Բոլոր դեղահաբերը՝ Ambien (ցավազրկող), Percocet (անքնության դեմ) եւ Propranolol (ճնշման համար) նշանակվել են նույն բժշկի կողմից։ Առայժմ դերասանի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն չեն արել։ Ոստիկանությունը չի հաստատել այն վարկածը, թե աղջիկն ինքն է դերասանից վերցրել դեղահաբերը։ Հաղորդվում է նաեւ, որ փորձաքննությունն առայժմ չի պարզել, թե կոնկրետ ինչ դեղահաբի ազդեցությամբ է մահացել աղջիկը։



© NEWS.am STYLE