Maison Martin Margiela տան առաջին Haute Couture ցուցադրությունը Փարիզում

20:21   24 հունվարի, 2013

Maison Martin Margiela տան առաջին Haute Couture ցուցադրությունը Բարձրակարգ նորաձեւության փարիզյան սինդիկատի անդամի պաշտոնական կարգավիճակում չհիասթափեցրեց երկրպագուին, թեեւ զարմացրեց ավանդական կուտուրյեի սիրահարներին։ Ըստ  Woman.ru-ի, ըստ բրենդի սովորության, մոդելների դեմքերին հիասքանչ, չթափանցող դիմակներ կային։

Նորաձեւության շքեղ տունը հավատարիմ է իր ավանդական կանոններին. հավաքածուն միանգամայն անսովոր է։ Դրանում, սովորականի նման կար ոչ ստանդարտ ներդիների առատություն։ Որոշ մոդելնե, օրինակ, արված էին մետաքսե հիմքի վրա կարված փայլաթիթեղի կտորներից։ Եւ նույնիսկ Haute Couture ցուցադրությունների ժամանակ փետրուրներն ու ասեղնագործությունը Maison Martin Margiela-ի մոտ անսովոր տեսք ունեն։

Լուսանկարները Woman.ru կայքից: Splash/AllOverPress;Getty/Fotobank.ru



© NEWS.am STYLE