«Նոր Ալիք-2015. Գրիգոր Կյոկչյանը 9-րդն է, առաջատարը՝ Խորվաթիան

10:01   5 հոկտեմբերի, 2015

«Նոր Ալիք-2015»-ի մասնակիցները մրցութի երկրորդ օրը հանդես են եկել աստղերի հետ դուետով եւ կատարել երգիչ ու կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւի հիթերից մեկը: 

Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երգել է ռուսական IOWA խմբի հետ եւ վաստակել 82 միավոր:

Ժյուրիի անդամների գնահատականներով պարզվել է, որ առաջին տեղում Խորվաթիան ներկայացնող Դամիր Կեձոն է, որն ստացել է 167 միավոր: Հայ երգիչը երրորդ մրցութային օրվա նախաշեմին զբաղեցնում է 9-րդ տեղը:



© NEWS.am STYLE