Սպասք՝ նորաձեւ բրենդերից. Hermès ու Christian Lacroix (ֆոտո)

20:51   25 հունվարի, 2013

Փարիզում ընթանում է Maison et Objet ֆրանսիական տոնավաճառը։ Մինչ հանրահայտ կուտուրյեները Փարիզի Բարձրագույն նորաձեության շաբաթվա շրջանակում նոր հավաքածուներ ու միտումներ են ցուցադրում, ներքին հարդարանքի սիրահարները մասնակցում են տոնավաճառին։

Թեեւ նորաձեւության որոշ տներ հասցնում են աշխատել երկու ճակատով։ Այսպես, Maison et Objet-ի մասնակից են դարձել նորաձեւության Hermès ու Christian Lacroix տները, որոնք ներկայացրել են հյուրասպասքի հավաքածու։

Hermès-ն ափսեների վրա պատկերել է խարիսխի փականներ, որոնք հիշեցնում են հայտնի տան պայուսակների դետալները։ Ավելի քիչ զուսպ տեսք ունի Christian Lacroix-ի ստեղծած հավաքածուն. դրա սպասքը զարդարված է թիթեռների շքերթով ու ջրաներկով արված գծերով։



© NEWS.am STYLE