Աշնանային դիմահարդարում` Քայլի Ջենների օրինակով

18:18   6 հոկտեմբերի, 2015

Այն որ այս աշնան գլխավոր թրենդը համարվում է մուգ երանգի շրթներկը, արդեն հայտնի է: Այդ թրենդը տարիներ շարունակ կիրառում են մի շարք աստղեր` Դիտա վոն Տիզը, Գվեն Ստեֆանին, Մոնիկա Բելուչին և այլք, որոնց, պարբերաբար, կարելի է տեսնել մուգ երանգի շրթներկով:

Քարդաշյանների երիտասարդ քույրերից մեկի` Քայլի Ջենների համար մուգ գույնի շրթներկը ևս դարձել է այցեքարտ:

Այդ պատճառով էլ` YouTube-ում հայտնի հայ դիմահարդար Սոնա Գասպարյանը, իր աշնանային դիմահարդարման ուսուցողական տեսանյութը անելիս, ոգեշնչվել է հենց Քայլի Ջենների կերպարով:

Այպիսով` առաջարկում ենք դիտել այս դիմահարդարման դասընթացը և կողմնորոշվել, թե ինչպես դիմահարդարվել այս աշնանը:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE