Ինչպես սկրաբով ճիշտ մաքրել մաշկը

20:24   21 հոկտեմբերի, 2015

Պիլինգը ամբողջ մարմնի համար անհրաժեշտ կոսմետիկական պրոցեդուրա է: Այն հնարավորություն է տալիս հեռացնել մաշկի մեռած բջիջները՝ մաշկը դարձնելով փայլուն եւ հարթ: Շատ կանայք հիշում են, որ դեմքին պիլինգ է անհրաժեշտ, բայց մարմնի մասին լրիվ մոռանում են: Այնուամենայնիվ, ամբողջ օրգանիզմի բարձր տոնուսի պահպանման եւ երիտասարդության երկարաձգման համար անհրաժեշտ է մարմինը կանոնավոր կերպով մաքրել սկրաբի միջոցով:

Որոնք են մարմինը սկրաբով թարմացնելու միջոցները.
- ավազանման մակերեւույթով օճառ
- ավազանման մասնիկներով լոգանքի գել
- հատուկ սկրաբ
-մարմինը լվանալու ճիլոպ:

Սկրաբ ընտրելիս ուշադրություն դարձրեք բաղադրությանը: Աղն ու շաքարը իդեալական բաղադրիչներ են: Ուշադրություն դարձրեք նաեւ սկրաբավորող մասնիկների ձեւի վրա: Ավելի լավ կլինի, եթե դրանք կլորավուն լինեն. սուր ծայրերը կարող են վնասել մաշկը: Շաբաթվա ընթացքում արժե 1-2 անգամ սկրաբ օգտագործել, նայած, թե ինչ տեսակի մաշկ է: Ճարպոտ մաշկ ունեցողները պիտի ավելի հաճախ անեն դա, քան չոր մաշկով կանայք: Հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է լավ. սկրաբը չափից ավելի հաճախակի օգտագործելը օգուտ չի տալիս մարմնին. մաշկը կարող է չորանալ եւ կարող է խախտվել դրա նորացման մեխանիզմը:
Ինչպես է պետք ճիշտ թեփոտել մաշկը.

- Լոգանք ընդունելուց առաջ մարմինը շփեք թեփոտող ազդեցություն ունեցող ձեռնոցով: Դա կուժեղացնի արյան շրջանառությունը, ինչն իր հերթին թույլ կտա երկարաձգել մաշկի երիտասարդությունը: Սկսիր կրունկից եւ աստիճանաբար վեր բարձրացիր: Ձեռնոցը չափից ավելի կոշտ չպիտի լինի, թե չէ կմեծանա մաշկը վնասելու վտանգը: Չափավոր կոշտությամբ սինթետիկ կամ էլ բնական տարբերակներ ընտրիր ծովային վարունգ եւ այլն:

-Լողանալիս օգտագործիր այդ լվացող միջոցներից որեւէ մեկը, որը սրտովդ է: Եթե ուզում ես արեւայրուքդ պահպանել, մարմնիդ վրա վերքեր կամ կտրվածքներ կան, պիլինգը հակացուցված է քեզ:

- Սկրաբը կարելի է ճիլոպի միջոցով կիրառել՝ ազդեցության ուժեղացման համար: Սկսիր ոտնաթաթից եւ վերեւ բարձրացիր՝ ճիշտ այնպես, ինչպես չոր թեփոտման դեպքում: Զգույշ եղիր կրծքի եւ ցայլքի հատվածում:

- Թիկունքը մաքրելու համար խոզանակ կամ բռնիչով ճիլոպ օգտագործիր:

- Լոգանքից հետո խոնավեցնող քսուք օգտագործիր: Նորոգված մաշկը ինտենսիվ խնամքի կարիք ունի:

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE