Deep Purple-ը եւ Ջանեթ Ջեքսոնը կարող են հայտնվել ռոքնռոլի Փառքի սրահում

17:14   8 հոկտեմբերի, 2015

The Rolling Stone պարբերականի պորտալը հրապարակել է այս տարվա Ռոքնռոլի Փառքի սրահում ընդգրկվելու արժանի թեկնածուների ցուցակը, որոնցում հայտնվել են Deep Purple-ը, Nine Inch Nails-ը, The Smiths-ը, Los Lobos եւ Yes խմբերը., Ջանեթ Ջեքսոնը եւ N.W.A ռեփ խումբը։ Ժյուրիի եւ երկրպագուների քվեարկության արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերին, իսկ ընտրվածները Փառքի սրահ կմտնեն 2016-ի ապրիլին՝ Նյու Յորքում անցկացվելիք արարողության ընթացքում, որը կհեռարձակվի HBO հեռուստաալիքով։

Արդեն չորրորդ տարին է, ինչ կատարողների համար կարելի է քվեարկել առցանց՝ RollingStone.com կայքում։
Բոլոր երաժիշտները, որոնք հավակնում են այս տարի ռոքնռոլի Փառքի սրահում հայտնվելու, իրենց առաջին սինգլը կամ ալբոմը թողարկել են 1990 թվին կամ ավելի վաղ։

Անցյալ տարի ամենաազդեցիկ ռոքնռոլ երաժիշտներին միավորող Փառքի սրահի եւ թանգարանի մաս են կազմել, մասնավորապես, Green Day-ը, Լու Ռիդը, Ջոան Ջեթը եւ The Blackhearts-ը,Ռինգո Սթարը։



© NEWS.am STYLE