Ֆրանկոֆոնիա եւ խելացնորություն Երեւանի կենտրոնում. Pockemon Crew-ի եւ Big-ի ցնցող ելույթները

12:15   10 հոկտեմբերի, 2015

Այո... Նման որակյալ ձայն վաղուց չէի լսել Երեւանի փողոցներում: Իսկ ամենը շնորհիվ Ֆրանկոֆոնիայի, որը մեր մայրաքաղաք է բերել Հայիթիի Bic խմբին եւ զիլ բյեքդանսերների Լիոնից՝ Pockemon Crew թիմին:

Եւ եթե առաջինները մեզ ուրախացրին տրոպիկական ռիթմերի, մի փոքր ռեգիի եւ ռոքախառը ռեփի խառնուրդով, երկրորդները պարացրին անձրեւի տակ հավաքվածներին: 

Հայիթիից ժամանած խմբի առաջատարը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, թե ուրախ է Հայաստան այցելելու համար:

«Մենք մեզ հետ բերել ենք տրոպիկների ջերմությունը, հուսով ենք՝ տաքացրինք ձեզ, քանի որ երաժշտությունը համաշխարհային, համընդհանուր լեզու է, որի միջոցով մենք շփվում ենք: Ես չեմ երգում միայն երգելու համար, ոչ, երգում եմ, որովհետեւ ասելիք ունեմ, ուզում եմ, որ ուղերձս լսվի: Մեր ստեղծագործություններում բազմաթիվ կարեւոր թեմաներ ենք արծարծում՝ անձնականից մինչեւ սոցիալական: Այդ խնդիրները ամենուր են անկախ երկրից եւ ազգությունից: Մեզ մեկ մարդկային սկիզբ է միավորում»:   

Pockemon Crew-ի տղաներն իրենց հերթին համաձայնվեցին շփվել մեզ հետ, նկատեցին, թե արդեն երկրորդ անգամ են Հայաստանում, որն իրենք շատ են հավանում:

-Մեզ այստեղ շատ է դուր գալիս, այստեղ մարդիկ բարյացակամ են, բարի եւ հյուրասեր: Ամեն ինչ գերազանց է,- սկսեց տղաներից մեկը:

-Ինչ ուղերձ է կրում ձեր արվեստը, ախր դուք էլ, երեւի, գետտոյի՞ց եք:

-Այո, մենք բոլորս էլ այն շրջաններից ենք, որոնք անբարեհույս են կոչվում: բայց մենք աշխատում ենք մեզ վրա, պարում ենք եւ պարի միջոցով ցուցադրում ուրիշներին, որ կյանքում կարելի է շատ բանի հասնել: Կարեւորը՝  երբեք չհանձնվել եւ գնալ առաջ:

-Հիփ-հիփն ու բրեյքդանսը յոթմղոնանով քայլերով նվաճում են Հայաստանի երիտասարդության սրտերը: Այդ երաժշտությունն ու պարերը կարող են միջմշակութային հարաբերությունների հիմք լինե՞լ:

-Այո, իհարկե: Երաժշտությունն ու պարերը մեզ թույլ են տալիս խոսել նույն լեզվով:

-Ձեր ուղերձը հայ երիտասարդությանը:

-Խաղաղություն, միայն խաղաղություն, եւ հնարավորինս շատ ժպիտներ: 

Վայելենք տղաների կատարումը:

Լուսանկարները՝Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE