Ուիթնի Հյուսթոնի մայրը խելագարվում է

19:50   25 հունվարի, 2013

Հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան տարելիցի նախօրեին նրա մայրը, Սիսի Հյուսթոնը, պատրաստել է «Հիշելով Ուիթնիին» իր աղջկան մասին հուշերի գրիքը։ «Ուիթնին տարվել էր երեկույթներով ու արդեն չգիտեր, ինչպես կանգնել։ Ես անընդհատ անհանգստանում էի, թե ի՞նչ է նա անում գիշերը, որտե՞ղ է», - կնոջ խոսքերն է մեջբերում People ամսագիրը։

Պարզվում է, սկզբում Սիսին չի էլ կասկածել դստեր վտանգավոր հետաքրքրությունների մասին։ Իսկ երբ իմացել է Ուիթնիի ալկոհոլի ու թմրամիջոցների հետ կապված խնդիրների մասին, փորձել է օգնել նրան, բայց՝ ապարդյուն. Ուիթնին լսել անգամ չի ցանկացել, պարզապես ամփոփվել է ինքն իր մեջ։ 2001 թվականին Մայքլ Ջեքսոնին նվիրված համերգ-տրիբյուտի ժամանակ նա կմախքի տեսք է ունեցել, սակայն Սիսին վախեցել է նույնիսկ խոսել այդ մասին. «Ի՞նչ օգուտ էր լինելու։ Ես չէի ցանկանում, որ նա ինձնից բոլորովին երես թեքի… Շատ ցավում եմ, որ նա մահացավ միայնակ՝ նման պայմաններում։ Ես մինչ օրս խելագարվում եմ դրանից»։



© NEWS.am STYLE