«Նոր Ալիք-2015». Գրիգոր Կյոկչյանի վերջին մրցութային ելույթն արժանացավ 98 միավորի

23:18   10 հոկտեմբերի, 2015

Սոչիում կայացել է «Նոր Ալիք-2015» փառատոնի վերջին մրցութային համերգը, որի ընթացքում 12-րդ համարի ներքո հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Կյոկչյանը: Նա կատարել է իր հեղինակային երգը, ոը կոչվում է «Աֆրո»՝ ժյուրիի կողմից արժանանալով 98 միավորի:

Ժյուրիի բոլոր անդամները բացի Լայմա Վայկուլեից, Գրիգորին 11 միավոր են նշանակել: Վայկուլեն 10 միավոր էր շնորհել:

Հիշեցնենք, որ մրցութային առաջին օրը Գրիգորը երգել է Boney M-ի հանրահայտ՝ Sunny երգը՝ վաստակելով 85 միավոր: Մրցութային երկրորդ օրը նա դուետ է կատարել ռուսական IOWA խմբի հետ՝ ժյուրիի կողմից արժանանալով 82 միավորի:



© NEWS.am STYLE