Oscar de la Renta-ի գարնային-ամառային արշավը (ֆոտո)

20:16   25 հունվարի, 2013

Oscar de la Renta-ի գարնանային-ամառային հավաքածուի նոր դեմքեր են դարձել մոդելներ Քերոլայն Բրաշ Նիլսենն ու Լյու Վենը։ Ֆոտոսետը լուսանկարել է հանրահայտ բրիտանացի լուսանկարիչ Քրեյգ Մաքդինը։

Քերոլայն Բրաշ Նիլսենի ու Լյու Վենի կերպարների տարբերիչ հատկանիշներից են դարձել «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմում Օդրի Հեփբերնի սանրվածքի նման բարձր սանրվածքները։ Ավարտական ակորդ են դարձել մեծ օղերն ու վզնոցը, բաց ուսերով ճռճռան զգեստները։ Այսպիսով, ստացվել է 60-ականների ոգով մի հավաքածու, որը Մաքդինը տեղավորել է պաստելային երանգներով արված սենյակներում։

Ամեն ինչ շատ վառ, գունեղ ու գեղեցիկ է, հենց այն՝ ինչ անհրաժեշտ է Oscar de la Renta-ի սիրահարներին։



© NEWS.am STYLE