10 աստղեր, որոնք ունեն ֆոբիաներ

13:36   11 հոկտեմբերի, 2015

Վախերը հատուկ են ցանկացած մարդու, և աստղ լինելն անգամ այս պարագայում չի փրկում: Իսկ ֆոբիաներ կոչվում են արտասովոր վախերը: Ֆոբիաները, հիմնականում, ուղեկցում են մարդուն այն պատճառով, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչու է վախենում տվյալ առարկայից կամ երևույթից:

NEWS.am STYLE-ը փորձել է պարզել, թե աստղերն ինչերից են վախենում:

Սքարլեթ Յոհանսոն-վախ թռչուններից

 

«Մենք գնել են կենդանաբանական այգի» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհու մոտ սարսափ է  առաջացրել սատկած թռչունների տեսարանը:

Բիլի Բոբ Թորնթոն-վախ հին աթոռներից

 

Դերասանը չի կարողանում գտնվել մի սենյակում, որը կահավորված է հնաոճ աթոռներով: «Միգուցե այս տարօրինակ ֆոբիաս կապված է նախորդ կյանքիս հետ»,-ասում է Թորնթոնը:

Մեգան Ֆոքս-վախ թղթից, մանրէներից ու մթությունից

 

Մեգան Ֆոքսը, նույնիսկ, չի նայում իր թղթե լուսանկարներին, իսկ մանրէներից վախենալու պատճառով խուափում է հանրային ռեստորաններից:

Բրիթնի Սփիրս-վախ սողուններից

 

Բրիթնին այն քչերից է, որը փորձել է հաղթահարել իր ֆոբիան: Նա իր ելույթներից մեկի ժամանակ բարձրացրել է հսկայական օձին:

Օփրահ Ուինֆրեյ- վախ մաստակից

 

Հայտնի հաղորդավարուհու մոտ ավելի լավ է չգնալ մաստակով: Նա չի թողնում, որ իր ներկայությամբ մաստակ ծամեն:

Օրլանդո Բլում-վախ խոզերից

 

Ասում են` երբ «Երկնային թագավորություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ նկարահանման հրապարակ խոզ է մտել, Բլումը իրեն կորցրած` սկսել է վազվզել ու բղավել:

Մեթյու ՄքՔոնահի-վախ ավտոմատ բացվող դռներից

 

Դերասանը վախենում է դռների արանքում մնալուց:

Նիկոլ Քիդման-վախ թիթեռներից

 

Դերասանուհին խոստովանել է, որ ամենաէքստրիմալ իրավիճակներում իրեն ավելի հանգիստ է պահում, քան երբ իր կողքով թռչում է ինչ-որ թիթեռ: Նա այդ պահերին տագնապի մեջ է ընկնում:

Քրիստինա Ռիչչի-վախ տնային բույսերից

 

Ռիչչիի ծանոթները գիտեն, որ եթե Քրիստինան որոշել է իրենց այցելել, ուրեմն պետք է թաքցնեն տանը դրված բույսերը:

Վուդի Ալեն-վախ ամեն ինչից

 

Վուդի Ալենը խոստովանել է, որ ինքը վախենում է այս և մյուս բոլոր մոլորակների վրա գտնվող ամեն ինչից` արևածագից, միջատներից, շներից, վառ գույներից, փոքրիկ սենյակներից, ամբոխից, երեխաներից, մանրէներից, քաղցկեղից, բարձրությունից… մնում է հուսալ, որ Ալենը, պարզապես, կատակել է` նշելով այս ամենը:

 

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE