Քրիստին Ուզունյանի հետ Բեն Աֆլեքի դավաճանության պատճառով Ջենիֆեր Գարները 45 միլիոն դոլարով վաճառում է տունը

13:03   12 հոկտեմբերի, 2015

Փաստորեն Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարներն իրոք մտադիր են ամուսնալուծվել: Ջենն այդպես էլ չկարողացավ ներել ամուսնու դավաճանությունը դայակի՝ Քրիսթին Ուզունյանի հետ:

Հոլիվուդյան զույգը վաճառքի է դրել՝ Լոս Անջելեսի արվարձանում գտնվող իր առանձնատունը, հայտնում է hngn.com կայքը:

Նախկին ամուսիններն այդ տունը գնել էին 2009 թ. 17.5 միլիոն դոլարով, բայց ժամանակի ընթացքում զգալիորեն բարեկարգել էին տունը՝ ներդնելով բավականին մեծ գումարներ: Դրա համար էլ Բենն ու Ջենիֆերը տան համար նոր գին են նշանակել՝ 45 միլիոն դոլարի չափով:

Առանձատան մակերեսը 817 քառակուսի կիլոմետր է: Այն ունի հյուրերի համար նախատեսված տուն՝ երկու ննջասենյակով ու երեք լոգարանով, մեծ լողավազան, բասկետբոլի դաշտ, ու պատշգամբ՝ դեպի կիրճ բացվող գեղեցիկ տեսարանով:



© NEWS.am STYLE