Ամեն ինչից վեր, ես օպերային երգիչ եմ: Ահա, թե ինչի շնորհիվ են մարդիկ ինձ հիշելու. Լուչանո Պավարոտին կդառնար 80 տարեկան

13:29   12 հոկտեմբերի, 2015

80 տարի առաջ այս օրը ծնվել է հայտնի իտալացի  օպերային երգիչ, տենոր Լուչանո Պավարոտին:

Պավարոտիի անունը լայնորեն հնչեց աշխարհում, երբ նա ելույթ ունեցավ  1990 թ-ի ֆոտբոլի աշխարհի գավաթի ժամանակ` կատարելով «Nessun Dorma» երգը: Դրանից հետո` «Երեք տենոր» նախագծի շրջանակում, Պավարոտին սկսեց համագործակցել Պլաչիտո Դոմինգոյի և Խոսե Կարերասի հետ: Երաժշտական լեգենդներն իրենց համատեղ ելույթները շարունակեցին մոտ 15 տարի:

2004 թ-ին Լուչանոն հրաժեշտ տվեց իր բեմական գործունեությանը: Պավարոտին մահացել է 2007 թ-ին` քաղցկեղից:

Լուչանո Պավարոտին ասել է.

«Ինձ համար երաժշտություն ստեղծելն աշխարհի ամենաերջանիկ պահն է: Այն զգացմունք արտահայտելու լավագույն միջոցն է»:

«Ես կարծում եմ, որ եթե երեխաները փոքր տարիքից չեն շփվում երաժշտության հետ, նրանց կյանքում ինչ-որ բան հաստատ պակաս է ընթանում»:

 

«Կարդալով երաժշտություն սովորելը նման է համացանցով սեր բացատրելուն»:

 «Ո՞վ է ասել, թե երաժշտությունը ստեղծված է միայն բարձր խավի համար: Կներեք` երաժշտությունը բոլորինն է»:

«Ամեն ինչից վեր, ես օպերային երգիչ եմ: Ահա, թե ինչի շնորհիվ են մարդիկ ինձ հիշելու»:

«Պավարոտի կոչվելը ոչ միշտ է առավելություն…»

 

«Լավ ձայն ունենալ դեռ չի նշանակում լինել լավ երգիչ»:

«Երաժշտություն լսելու համար ուղեղ ունենալ, առանձնապես, պետք չէ»:

 

«Օպերան արվեստի ամենակարևոր դրսևորումներից է: Բոլորը պետք է դա գնահատեն»:

«Մեր աշխատանքը մի անկեղծ աշխարհ է: Այստեղ մենք չենք կարող կեղծել»:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE