13:45 12 հոկտեմբերի, 2015Նախօրեին E ալիքով տեղի է ունեցել Keeping Up with the Kardashians ռեալիթի-շոուի հերթական դրվագի ցուցադրությունը, որտեղ տեղ է գտել Քիմ Քարդաշյանի, Քանյե Ուեսթի եւ նրանց դստեր՝ Նորթի, հայաստանյան այցելությունը ներկայացնող տեսահոլովակը։ Տեսանյութը դեռ համացանցում չի հայտնվել, բայց մենք կարող ենք պատմել, թե ինչի մասին է այն։

Այսպես՝ սերիան նվիրված է «Կարապի լճում» Քանյե Ուեսթի համերգին, Քիմի, Քլոեի, Քանյեի եւ Նորթի այցելությանը Գառնի եւ Գեղարդ։ Ի միջի այլոց, մենք տեղեկանում ենք, որ Քլոեն չգիտեր Քանյեի համերգի մասին։


Նա այդ մասին իմանում է միայն առավոտյան եւ նեղանում է Քիմից։ Այնուհետեւ ներկայացվում է Քիմի, Քանյեի եւ Նորթի այցելությունը Երուսաղեմ, որտեղ արդեն 2-րդ երեխային սպասող Քիմը հայկական եկեղեցում մկրտում է դստերը։


Աղբյուրը՝ examiner.com