Աստղային ընտանիքների TOP տասնյակ

16:07   12 հոկտեմբերի, 2015

Աաստղային ծնողներ կամ ազգականներ ունեցող շատերի համար դժվար է ստվերում մնալը: Իսկ երբ հասնում ես որոշակի հաջողության, հանրությունը սկսում է դա վերագրել հայտնի հայրիկիդ կամ մայրիկիդ հաջողությանը:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է աստղային ընտանիքներում ծնված հայտնիների, որոնցից շատերի հաջողությունը, միանշանակ, պետք չէ կապել հայտնի ծնողների կամ ընտանիքի մյուս աստղային անդամների հետ:

Ջեքսոններ

Սկզբում նրանք կոչվում էին «The Jackson 5»: Հետո եղբայրներից մեկը` Մայքլը, դարձավ իսկական աստղ: Պետք չէ նաև մոռանալ Ջանեթ Ջեքսոնին, որը ևս սկսեց հաջող երաժշտական կարիերա:

Վոյթեր

 

Ջոն Վոյթն ու նրա դուստրը` Անջելինա Ջոլին` երկուսն էլ հաջողակ դերասաններ են: Երկար ժամանակ հոր և դստեր հարաբերությունները լարված էին, սակայն այսօր, կարծես թե, ամեն ինչ անցյալում է: Բացի այդ` Անջելինան ամուսնացած է հոլիվուդյան սրտակեր Բրեդ Փիթի հետ:

Կոպոլաներ

 

Ֆրանցիս Ֆորդ Կոպոլան կինոսերներին նվիրել է «Կնքահայրը» հայտնի ֆիլմը: Նրա դուստրը` Սոֆիա Կոպոլան, ևս հայտնի ռեժիսոր և դերասանուհի է: Ի դեպ, հոլիվուդյան աստղ Նիկոլաս Քեյջը Ֆրանցիսի զարմիկն է:

Սայրուսներ

 

Բիլի Ռեյ Սայրուսը թողարկել է 12 քանթրի ալբոմ: Հոր տաղանդը ժառանգել է նաև դուստրը` Մայլի Սայրուսը, որը հայտնի դարձավ «Հաննա Մոնթանա» ֆիլմից, իսկ հետո շարունակեց իր երաժշտական կարիերան:

Ուոլբերգներ

 

Դոնի Ուոլբորգը «News Kids» խմբի անդամ էր, այժմ նա նաև դերասան է և փոքրիկ դերերով հանդես է գալիս հոլիվուդյան ֆիլմերում, իսկ նրա եղբայրը` Մայքլը, մեր ժամանակների ամենապահանջված դերասաններից մեկն է:

Սիմփսոններ

 

Էշլի և Ջեսիկա Սիմփսոնները և՛ երգում են, և՛ նկարահանվում ֆիլմերում: Նրանց պրոդյուսերը հենց հայրն է` Ջո Սիմփսոնը:

Դուգլասներ

 

Հոլիվուդյան դերասան Քըրք Դուգլասը մինչև վերջերս դեռ նկարահանվում էր ֆիլմերում: Հոր հետքերով գնացել է նաև որդին` Մայքլ Դուգլասը, որը այսօր էլ է շարունակում նկարահանվել ֆիլմերում, իսկ նրա կինը հոլիվուդյան գեղեցկուհի Քեթրին Զետա Ջոնսն է:

Քարդաշյաններ

 Այս ընտանիքի մասին շատ է խոսվում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Քիմի, Քլոեի, Քորթնիի, Ռոբի և ընտանիքի մյուս անդամների մասին պատմող «Keeping Up With The Kardashians» շոուն աշխարհի ամենահյտնի իրական շոուներից է: Ընտանիքի ամենահայտնի անդամը` Քիմ Քարդաշյանը, հայտնի է նաև իր սիրավեպերով: Այսօր Քարդաշյանն ամուսնացած է ռեփեր Քանյե Ուեսթի հետ և կրում է Քարդաշյան-Ուեսթ ազգանունը;

Իգլեսիասներ

 

Կար ժամանակ, երբ Էնրիկե Իգլեսիասին ճանաչում էին որպես հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասի որդի: Այդ համեմատություններն այնքան էին վշտացնում Էնրիկեին, որ նա ակամայից մրցակցության մեջ էր մտնում հոր հետ: Այսօր Էնրիկե Իգլեսիասը ոչ պակաս հայտնի ու սիրված է: Նրան հաջողվեց ապացուցել, որ նա, պարզապես, լավ երգիչ Էնրիկե Իգլեսիասն է: Հոր և եղբոր հետքերով է գնում նաև Խուլիո Իգլեսիաս Կրտսերը:

Օսբորններ

 

Լեգենդար «Black Sabbath» խմբի վոկալիստ Օզի Օսբորնն ու նրա ողջ ընտանիքը ևս հոլիվուդյան աստղային ընտանիքների շարքում են: Նրանք հայտնի դարձան MTV հեռուստաալիքով հեռարձակվող իրական շոուի շնորհիվ: Օզիի կինը` Շերոնը, սկսեց վարել իր հեղինակային թոք-շոուն, իսկ դուստրը` Քելին, ծավալեց երաժշտական կարիերա, իսկ հետո մուտք գործեց նաև նորաձևության աշխարհ:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE