Էմիլիա Քլարկը Esquire-ի վարկածով աշխարհի ամենասեքսուալ կինն է

14:35   13 հոկտեմբերի, 2015

«Գահերի խաղի» երկրպագուները կարող են ուրախանալ Էմիլիա Քլարկի համար։ Esquire ամսագիրը բրիտանացի 28-ամյա դերասանուհուն 2015-ի ամենասեքսուալ կին է ճանաչել: 

«Էմիլիա Քլարկն ուղղակի անմոռանալի է «Գահերի խաղում», դրա համար էլ նա այդ կոչման առաջին հավակնորդն էր։ Նման կարծիքի են Esquire-ի աշխատակիցները, նրանց ընտանիքներն ու ընկերները», — պարզաբանել է ամսագրի հրատարակչական նախագծերի ղեկավար Լիզա Հինթելմանը։

Էմիլիա Քլարկը, որը հեռուստադիտողի հիշողության մեջ մնացել է հեռուսասերիալում իր խաղացած Դեյեներիս Տարգարիենի դերում, պարզվում է՝ Metallica խմբի մեծ երկրպագու է, խմբի անդամներն էլ սերիալի երկրպագուներ են։ Դերասանուհուն դա վերջերս հնարավորություն է տվել հատուկ հրավիրատոմոսով ներկա լինել ռոքի հրեշների համերգներից մեկին։

«Գահերի խաղ» սերիալում խաղացած դերը Քլարկի կարիերայի ամենախոշոր դերակատարումն է դարձել, որի համար նա երկու անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ Հեռուստանախագծի առաջին սեզոններում դերասանուհին հաճախ մերկ էր հայտնվում կադրում, հետո հրաժարվեց մասնակցել էրոտիկ տեսարանների․ նրան փոխարինում էր կրկնօրինակողը։ Ես տանել չեմ կարողանում, երբ սեքսն ուղղակի դեմքիս են շպրտում», — նշել է Քլարկը՝ մեկնաբանելով նկարահանման հարթակում մերկանալուց իր հրաժարումը։



© NEWS.am STYLE