Քեյթ Հադսոնը դիզայներ է դարձել

18:29   25 հունվարի, 2013

Հանրահայտ դերասանուհի Քեյթ Հադսոնը որոշել է ուժերը փորձել նորաձեության արդյունաբերության մեջ՝ ստեղծելով հագուստի իր առաջին համատեղ հավաքածուն հայտնի ամերիկյան Ann Taylor բրենդի հետ։ Պետք է նշել, որ արդեն երրորդ տարին է Հադսոնը բրենդի դեմքն է։ Հավաքածուն խանութներում կհայտնվի մայիսին։

«Բրենդի հետ աշխատելով, ես մեծ ստեղծագործական փորձ ձեռք բերեցի, մենք շատ արագ ընդհանուր լեզու գտանք։ Ann Taylor-ը գիտի իսկական կնոջ համար հավաքածու ստեղծել», - հայտարարել է Քեյթը։

Ըստ Fashiontime.ru-ի, Հադսոնը նաեւ միացել է ANNpower Vital Voices Initiative նախաձեռնությանը՝ Ann Taylor հիմնադիր ընկերության հետ համագործակցությանը։ Նախաձեռնության անդամները եւ Հադսոնը, հանդես են գալիս որպես աղջիկների ղեկավար ու օգնում են նրանց գրանտների համար թեկնածու ընտրել։



© NEWS.am STYLE