Քլոե Քարդաշյանի ամուսնուն անգիտակից վիճակում գտել են Նեվադայի անառականոցում

09:49   14 հոկտեմբերի, 2015

Լամար Օդոմին՝ Քլոե Քարդաշյանի ամուսնուն ( փաստաթղթերով զույգը դեռ չի բաժանվել, չնայած ամուսնալուծությունն արդեն ընթացքի մեջ է) գտել են Նեվադայի մի ռանչոյում գործող անառականոցում:

Լամարն այդ «յուրահատուկ ռանչո» էր ժամանել շաբաթ ու երեք օր լիաթոք «զվարճացել էր» աղջիկների հետ: Ի դեպ, տեսնողներ են եղել, որ նա Վիագրայի խոտային փոխարինող է օգտագործել:
Երեկ, երբ աղջիկներից մեկը մտել է բասկետբոլիստի սենյակ, տեսել է որ Լամարն անգիտակից վիճակում ընկած է հատակին, իսկ բերանից էլ հեղուկ է ծորում, գրում է TMZ--ը:

35-ամյա բասկետբոլիստին ուղղաթիռով տեղափոխել են Լաս Վեգասի հիվանդանոց, որտեղ արհեստական շնչառության սարք են միացրել:

Այս պահին հայտնի է, որ Լամարը ողջ է, բայց դեռ սարքերի օգնությամբ է շնչում:

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, ինչպես նաեւ Քրիս Ջենները Լաս Վեգաս են մեկնել:



© NEWS.am STYLE