Քոնան Օ’ Բրայենը ցանկանում է հանդիպել Ջիվան Գասպարյանի հետ

13:33   14 հոկտեմբերի, 2015

Ամերիկյան հանրահայտ կատակերգու եւ հեռուստաաստղ Քոնան Օ’ Բրայենը ցանկանում է հանդիպել Ջիվան Գասպարյանի հետ։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց անձամբ դուդակահարը՝ նշելով, որ հանդիպումը նախատեսված է այսօր, սակայն նա չի կարող գնալ։

«Երեկ ինձ զանգահարեցին եւ ասացին, որ նա ուզում է հանդիպել ինձ հետ, սակայն ես վատառողջ եմ, ի վիճակի չեմ որեւէ տեղ գնալ։ Տաքություն ունեմ եւ պառկած եմ»,-ասաց Ջիվան Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Քոնան Օ’ Բրայենը ժամանել է Երեւան՝ իր շոուի համար նկարահանումներ իրականացնելու նպատակով:



© NEWS.am STYLE