Համացանցում տեսագրություն է հայտնվել, թե ինչպես են Քարդաշյանի ամուսնուն անառականոցից հիվանդանոց տեղափոխել

17:03   14 հոկտեմբերի, 2015

Քլոե Քարդաշյանի ամուսինը՝ 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը դեռ կոմայի մեջ է։ Քլոե Քարդաշյանն ինքնաթիռով եկել է Լաս Վեգաս եւ Լամարի կողքին է։ 

Հիշեցնենք, որ Լամարին տարել են Լաս Վեգասում գտնվող Sunrise Hospital հիվանդանոց, որտեղ նրան միացրել են արհեստական շնչառության սարքին։

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են Լամարին շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխում։
Լամար Օդոմին՝ Քլոե Քարդաշյանի ամուսնուն (փաստաթղթերով զույգը ամուսնալուծված չէ, չնայած գործընթացը սկսել են) գտել են Նեւադայի ռանչոյի անառականոցում։

TMZ-ը տեղեկացնում է, որ Քլոեից բացի, եկել են նաեւ Քիմ Քարդաշյանը եւ Քրիս Ջենները։



© NEWS.am STYLE