Քոբի Բրայընթը Քարդաշյանների ընտանիքի հետ աղոթում է Լամար Օդոմի կյանքի համար

18:04   14 հոկտեմբերի, 2015

«Լոս Անջելես Լեյքըրզի» 37-ամյա հանրահայտ բասկետբոլիստ Քոբի Բրայընթը Լաս Վեգասի Sunrise Hospital հիվանդանոց է եկել, որտեղ պառկած է նրա նախկին թիմակից Լամար Օդոմը։ Քլոե Քարդաշյանի ամուսինը դեռեւս կոմայում է այն բանից հետո, երբ նրան անգիտակից էին գտել Նեվադայույմ՝ հասարակաց տանը։

Ինչպես հաղորդում է TMZ-ը, Կոբին Լամարի առողջության համար աղոթել է Քարդաշյան ընտանիքի անդամների հետ (Քիմի, Քլոեի, Քրիսի)։

Կոբին քաղաքում էր, որովհետեւ նրա թիմը պիտի խաղար Sacramento Kings-ի հետ, սակայն մարզման ընթացքում իմացել է պատահածի մասին եւ ամեն ինչ թողնելով՝ շտապել է հիվանդանոց։



© NEWS.am STYLE