Կոկաին, վիագրա, մարմնավաճառներ. Քլոե Քարդաշյանի ամուսինը ողջ մնալու 50 տոկոս շանս ունի

10:08   15 հոկտեմբերի, 2015

Քլոե Քարդաշյանի ամուսինը կոմայի մեջ է այն պահից ի վեր, ինչ նրան անգիտակից վիճակում գտել էին Նեւադայի անառականոցներից մեկում:

Այս պահին 35-ամյա բասկետբոլիստը գտնվում է Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում, ուր ժամանել են Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, Քենդալ, Քայլի եւ Քրիս Ջեներները, Քայլիի ընկեր ռեփեր Tyga-ն, Լամարի հայրը, Լամարի ընկեր Քոբի Բրայանթը:

Ակնկալվում է, որ այսօր կժամանի Լամարի նախկին ընկերուհի Լիզա Մորալեսը, որը նրա երեխաների մայրն է: Նրանց տեսել են Նյու Յորքի օդանավակայանում: Իմիջիայլոց, տոմսը նրանց համար գնել էր Քլոեն:

Իսկ մինչ այդ հայտնի են դառնում ռանչոյում (անառականոց Նեւադայում) տեղի ունեցածի մանրամասները: Եվ այսպես, Լամար Օդոմը 4 օրով ռանչո է գնացել մարմնավաճառների հետ, որի ընթացքում օգտագործել է կոկաին, տարբեր հալյուցինածիններ եւ շատ մեծ չափաքանակներով վիագրա:


Բժիշկների խոսքով, հենց վիագրայի եւ կոկաինի զուգակցումն էլ նոկաուտի է ենթարկել Լամարին:

Բասկետբոլիստը բուռն գիշեր է անցկացրել երկու մարմնավաճառների հետ, որոնցից մեկն էլ հենց առավոտյան զանգահարել է 911 եւ հայտնել, որ Լամարն անգիտակից վիճակում ընկած է հատակին:

Միսթի անունով աղջիկը զանգահարել է 911

Ռանչոյի սեփականատերն իր աղջիկներով:

Աղջիկները պատմել են, որ Լամարը այդ օրերի ընթացքում արտասվել է եւ ծանր ապրումների մեջ էր Քլոեի հետ սպասվող ամուսնալուծության պատճառով: Նա վստահեցրել է բոլորին, որ խելագարի պես սիրում է Քլոեին:

Քայլիին՝ ընկերոջ հետ «բռնացրել են» շոփինգ կենտրոնում:

Արեւմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Լամարի ողջ մնալու հավանականությունը 50 տոկոս է, եւ Քարդաշյանների կլանը եկել է հրաժեշտ տալու նրան:

Դետեկտիվ Մայքլ Էյզենլոֆելը, որը պաշտոնական հետաքննություն է իրականացնում, դեռ որեւէ տեղեկատվություն չի փոխանցել:
Տարբեր ինսայդերներ պնդում են, որ Օդոմը մասնավոր հյուր է եղել անառականոցում, որտեղ բացի սեքս-ծառայություններից, Լամարին պետք է եղել լիցքաթափվել զրուցելով, ինչն էլ արել է աղջիկների հետ:
Բացի այդ, ինսայդերները նշում են, որ Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի վերջին դրվագում Քլոեն խոսել է Լամարի թմրանյութերից կախվածության մասին, ինչը նրան դուր չի եկել: Հենց այդ պատճառով էլ Լամարը բարկացել ու նման չափաքանակով թմրանյութեր է ընդունել:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE