13:05 15 հոկտեմբերի, 2015Օրեցօր նոր մանրամասներ են հայտնի դառնում երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանեկան սկանդալի մասին։ Հանրահայտ աստղի ծնողներն ու քույրը չեն կարողանում համաձայնության գալ նրա քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի հետ, քանի որ վերջինս թույլ չի տալիս նրանց տեսնել փոքրիկ Պլատոնին։
Ֆրիսկեի ընտանիքի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը հայտարարել է, որ իր պաշտպանյալները ամեն ինչ ցանկանում է խաղաղ եւ օրինական ճանապարհով լուծել․
«Ցանկացած պարագայում՝ նշանակություն չունի ընտանիքը հայտնի է, թե ոչ, բոլորը պետք է հետեւեն օրենքին։ Առաջին հերթին Դիմային կներկայացնեն իր պարտավորություններն ու պարտականությունները, իսկ հետո փաստաբանները ամեն ինչ կհարթեն խաղաղ ճանապարհով։ Եթե մեզ մոտ ոչինչ չստացվի, ուրեմն կդիմենք դատարան։ Դեռեւս ոչ մեկին չի հաջողվել խուսափել օրենքից։ Ես վստահ եմ, որ դատական գործը մեր կողմն է շահելու։ Եթե Դիման չհամաձայնի այս տարբերակին ուրեմն դատական գործով եւ երեխայի դաստիարակությամբ կզբաղվի երրորդ կողմը»,- «Московский комсомолец»-ը մեջբերել է փաստաբանի խոսքը։