Վերջին 25 տարում նկարահանված լավագույն ֆիլմերն՝ ըստ Vanity Fair-ի

14:43   15 հոկտեմբերի, 2015

Աշխարհում ամենամեծ կինոբազան ունեցող IMDb ծառայությունը ներկայացրել է վերջին ժամանակներում նկարահանված 25 լավագույն ֆիլմերը, իսկ Vanity Fair-ը հրապարակել է վարկանիշային այս աղյուսակը։

Կայքի հեղինակ Քոլ Նիդեմը նշել է, որ վարկանիշային աղյուսակը կազմվել է 250 միլիոն օգատետերի քվեարկության հիման վրա։

Այսպիսով, ըստ այս ծառայության՝ 1990-ին լավագույնն է եղել Մարտին Սկորսեզեի «Goodfellas» ֆիլմը։ Վերջերս նկարահանված ֆիլմերից այս աղյուսակում հայտնվել են Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելար», Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը», Քվենտին Տարանտինոյի «Django Unchained», Օլիվյե Նակածի եւ Էրիկ Տոլեդանոյի «1+1» եւ Նոլանի «Սկիզբ» ֆիլմերը։

Նշենք, որ այս ցուցակում հայտնված ֆիլմերից չորսում իրենց մասնակցությունն ունեն Լեոնարդո դի Կապրիոն եւ Մորգան Ֆրիմանը։



© NEWS.am STYLE