Երբ թատրոնն ու մարտարվեստը մեկ ամբողջություն են կազմում. Այկիդոյի գեղագիտություն (ֆոտոռեպորտաժ)

19:16   15 հոկտեմբերի, 2015

High Fest-ում արդեն ավանդական է դարձել Héliotropion ֆրանսիական ժամանակակից թատրոնի ելույթը։ Պատրիկ Մատոյանը եւ Կլոտիլդ Տիրադրիտին առաջին անգամը չէ, որ թատերական գործերով Հայաստանում են, բայց բեմի վրա պլաստիկայի եւ հոգու արվեստ ներկայացնելուց բացի, զույգը նաեւ այկիդոյի վարպետ է (համապատասխանաբար 6-րդ եւ 4-րդ դան)։

Վարպետները որոշել են թատրոնի արվեստը տեղափոխել տատամիների վրա եւ այկիդոյի դպրոցում յուրօրինակ ստաժավորում էին կազմակերպել վարպետ Դավիդ Աթանեսյանի մոտ։

Վարպետները չէին ուզում սահմանափակվել Կոբոյաշիի դպրոցի ռազմարվեստի պրակտիկայով, այլեւ պատմել էին, թե որն է մարտարվեստներով զբաղվող մարդու էթիկան։

«Իսկական զինվորական լինելը չի նշանակում միայն ֆիզիկապես լավ պատրաստված լինել։ Անհրաժեշտ է նաեւ, որ ձեր գիտակցությունը ազնիվ ուղի ընտրի, հետեւի մարտարվեստի էթիկային։ Չի կարելի ստոր լինել ոչ մարզման ընթացքում, որ էլ իրական կյանքում։ Պետք է միշտ հարգանքով վերաբերվել մրցակցին, այդ դեպքում նրա կողմից էլ հարգանք կստանաք։ Եթե ուզում եք ինչ-որ մեկին հաղթել մենամարտում, նախ հաղթեք նրա ես-ին», - խորհուրդ է տվել Պատրիկ Մաթոյանը։ Իսկ մենք ձեր ուղեղը չկեղտոտելու համար ուղղակի առաջարկում ենք վայելել լուսանկարները եւ զգալ շարժումը կյանքի մեջ եւ կյանքը՝ շարժման։

Լուսակարները՝ Սոնա Բարսեղյանի



© NEWS.am STYLE