Քարդաշյանների ընտանիքը ժամանակավորապես չի օգտվում սոցցանցերից՝ Լամար Օդոմի վիճակի պատճառով

11:06   16 հոկտեմբերի, 2015

Քարդաշյան-Ջեներ կլանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընտանիքի անդամները ժամանակավորապես դադարեցնում են սոցցանցերում իրենց ակտիվությունը։

«Մենք դադարեցնում ենք սոցցանցերում մեր ակտիվությունը, քանի դեռ մեր ընտանիքը աջակցում Լամար Օդոմին ու աղոթում նրա համար։ Շնորհակալություն մեզ համար նման ծանր ժամանակաշրջանում ըմբռնման համար»։

Քարդաշյան-Ջեներ կլանը, Լամարի կին Քլոեից բացի, մասնավոր օդանավով վերադարձել է Լաս Վեգասից, որտեղ՝ հիվանդանոցներից մեկում, կոմայի մեջ պառկած է Լամարը։

Աղբյուրը՝ Just Jared

Լուսանկարը՝ TMZ



© NEWS.am STYLE