Քլոե Քարդաշյանի ամուսնուն կողոպտել են անառականոցում

12:05   16 հոկտեմբերի, 2015

Մինչ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսին Լամար Օդենը Լաս Վեգասի հիվանդացնում է, նոր մանրամասներ են հայտնի դարձել նրա հետ կատարած միջադեպի մասին. 35-ամյա բասկետբոլիստը  կոմայի մեջ է այն պահից ի վեր, ինչ նրան անգիտակից վիճակում գտել էին Նեւադայի անառականոցներից մեկում:

Լամարը Նեւադայի անառականոցում 75000 դոլար է վճարել 3 օրվա համար, որի ընթացքում երկու մարմնավաճառ մշտապես եղել են նրա հետ։ Նա նաեւ օգտագործել է կոկաին, տարբեր հալյուցինածիններ եւ մեծ չափաքանակներով վիագրա, հայտնել է TMZ-ը։

Սակայն երբ միջադեպից հետո անառականոցի անվտանգության աշխատակիցը հանձնել է Լամարի հագուստները, նրա գրպանում գումար չի եղել՝ չնայած Լամարի թիկնապահը պնդում է, որ բասկետբոլիստը միշտ մեծ քանակությամբ գումար է պահում իր մոտ։



© NEWS.am STYLE