Դմիտրի Շեպելեւը ակնարկել է, թե ով է յուրացնում Ժաննա Ֆրիսկեի փողերը

12:34   16 հոկտեմբերի, 2015

Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանեկան սկանդալը դեռ չի մարում։ Ավելին, օրեցօր այն նոր թափ է ստանում։ Ֆրիսկեի ծնողները մտադիր են դատի տալ նրա քաղաքացիական ամուսնուն՝ Դմիտրի Շեպելեւին, քանի որ հայտնի շոումենը թույլ չի տալիս նրանց տեսնել 2-ամյա Պլատոնին։ Բացի այդ, ծնողները նաեւ մեղադրում են Շեպելեւին Ժաննայի գումարները յուրացնելու մեջ։ Իր հերթին Դիման հայտարարել է, որ նա Ժաննայի բանկային հաշվում եղած 20 միլիոն ռուբլին օգտագործելու հնարավորություն եւ թույլտվություն չունի՝ ի տարբերություն երգչուհու ընտանիքի։

«Միայն կարող եմ ասել, որ ես Ժաննայի հաշիվներից օգտվելու հնարավորություն չունեմ։ Այս հարցով պետք է դիմել Ժաննայի ընտանիքին։ Ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխան տալ։ Որքանով ես տեղյակ եմ Ժաննայի բուժման ծախսերը հոգալուց հետո մնացած գումարները պետք է վերադարձվեին «Ռուսֆոնդին»։ Ես դրանցից օգտվելու հնարավորություն չունեմ՝ ի տարբերություն նրա ընտանիքի։ Եթե գումար է մնացել, ուրեմն պետք է փոխանցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Երբ Ժաննան վճարում էր իր բուժման եւ դեղահաբերի համար, ես բոլոր կտրոնները հավաքում եւ հանձնում էի նրանց։ Մնացած գումարը իմը չէ, եւ ես պատասխանատվություն չեմ կրում դրանց համար։ Իսկ ինչ վերաբերում է անհետացած 25 միլիոն ռուբլու մասին, կարող եմ ասել, որ պետք չէ ստվեր գցել այս հիմնադրամի վրա, քանի որ այն իսկապես մեծ գործ է արել ոչ միայն Ժաննայի, այլեւ մի շարք այլ մարդկանց համար։ Այդպես անարդար է, պետք է սպասել հաշվետվությանը»,- Շեպելեւի խոսքը մեջբերել է «Комсомольская правда»-ն։



© NEWS.am STYLE