Ֆրանս-հայ-թուրքական Medz Bazar խումբը համերգ կտա Ստամբուլում

13:13   16 հոկտեմբերի, 2015

Ֆրանս-հայ-թուրքական Medz Bazar խումբը համերգ կտա Ստամբուլում։ Նրանց համար, ովքեր ծանոթ չեն խմբի գործունեությանը, նշենք, որ այն կազմվել է Ֆրանսիայում հայ եւ թուրք ներգաղթյալներից։Խումբն առանձնանում է իր յուրահատուկ ոճով։ Medz Bazar-ին հատուկ են մեր տարածաշրջանի երաժշտությանը բնորոշ բոլոր հնչերանգները՝ սկսած ազգային եւ ավանդական երաժշտությունից մինչեւ ռաբիս՝ համեմված Գորան Բրեգովիչի եւ Էմիր Կուստուրիցայի ոճով։ Արդյունքում ստացվում է գեղեցիկ երաժշտություն, որը NEWS.am STYLE խորհուրդ է տալիս անպայման լսել եւ վայելել։

Խումբը պատրաստվում է համերգ տալ Ստամբուլում։ Անդամներից մեկը՝ Սեւանա Չակերյանը, NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրուցելիս նշել է, որ սա նրանց առաջին այցելությունը չէ Թուրքիա.

«Այս պահին մենք Ստամբուլում ենք, որտեղ պետք է մի քանի համերգ տանք։ Սա մեր առաջին այցելությունը չէ Թուրքիա։ Մենք այստեղ համերգ ենք տվել նաեւ ապրիլի 24-ին։ Մեզ շատ լավ են այստեղ ընդունում, բայց նշեմ, որ մեր ունկնդիրներն են համարվում «առաջադեմ» մարդիկ։ Խմբում կան հայեր, թուրքեր եւ ֆրանսիացիներ, սակայն մեր երաժշտությունը ունիվերսալ է եւ նախատեսված է նրանց համար, ովքեր լայն աշխարհայացք ու հումորի լավ զգացում ունեն»,- պատմել է Սեւանան։



© NEWS.am STYLE