13:37 16 հոկտեմբերի, 2015Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանեկան սկանդալը դեռ չի մարում։ Ավելին, օրեցօր այն նոր թափ է ստանում։ Ֆրիսկեի ծնողները մտադիր են դատի տալ նրա քաղաքացիական ամուսնուն՝ Դմիտրի Շեպելեւին, քանի որ հայտնի շոումենը թույլ չի տալիս նրանց տեսնել 2-ամյա Պլատոնին։ Բացի այդ, ծնողները նաեւ մեղադրում են Շեպելեւին Ժաննայի գումարները յուրացնելու մեջ։ Իր հերթին Դիման հայտարարել է, որ նա Ժաննայի բանկային հաշվում բուժումներից հետո մնացած 20 միլիոն ռուբլին օգտագործելու հնարավորություն եւ թույլտվություն չունի՝ ի տարբերություն երգչուհու ընտանիքի։
Այժմ հայտարարությամբ հանդես է եկել «Ռուսֆոնդ»-ը, որի տրամադրած գումարից 20.890.831 ռուբլին անհետացել է։ Հիմնադրամը հաշվետվություն է պահանջում Ֆրիսկեի ընտանիքից, հայտնել է Super-ը։
«Մինչեւ 2015-ի հունիսի 15-ը «Ռուսֆոնդը» Ժաննայի հարազատներից ստացել է 4.120.959 միլիոն ռուբլու հաշվետություն։ Սակայն ամսի 15-ից հետո երգչուհու հաշիվների տնօրինությունը անցել է նրա որդուն՝ Պլատոնին, եւ Ժաննայի ծնողներին։ Նրանք պարտավոր են ներկայացնել հաշվետվություն, որի տվյալները կհրապարակվեն rusfond.ru-ում»։
Հիշեցնենք, որ Ֆրիսկեի բուժման համար հավաքվել էր մոտ 69.267.787 ոռւբլի։