Ժաննա Ֆրիսկեի հայրը Դմիտրի Շեպելեւին մեղադրում է կողոպուտի մեջ

15:08   16 հոկտեմբերի, 2015

Շարունակում ենք ներկայացնել, թե ինչպես են զարգանում երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողների եւ քաղաքացիական ամուսնու լարված հարաբերությունները։ Ֆրիսկեի ծնողները մտադիր են դատի տալ Դմիտրի Շեպելեւին, քանի որ հայտնի շոումենը թույլ չի տալիս նրանց տեսնել 2-ամյա Պլատոնին։ Բացի այդ, ծնողները նաեւ մեղադրում են Շեպելեւին Ժաննայի գումարները յուրացնելու մեջ։ Իսկ Դիման հայտարարել է, որ նա Ժաննայի բանկային հաշվում բուժումներից հետո մնացած 20 միլիոն ռուբլին օգտագործելու հնարավորություն եւ թույլտվություն չունի՝ ի տարբերություն երգչուհու ընտանիքի։ Իր հերթին «Ռուսֆոնդ»-ը, որի  տրամադրած գումարից  20.890.831 ռուբլին անհետացել է, հաշվետվություն է պահանջում Ֆրիսկեի ընտանիքից։

SUPER կայքը հարցազրույց է անցկացրել Ժաննայի հոր՝ Վլադիմիր Ֆրիսկեի հետ, որը առաջին հերթին նշել է, որ բոլոր գումարները յուրացրել է Շեպելեւը.

- Դուք դեղահաբերի կտրոններն ունե՞ք։

- Ոչ։ Մի քանի կտրոն ունեմ, բայց հիմնական մասը նրա մոտ է։ Ես չգիտեմ, թե ինչպիսի կտորններ նա ունի։ Ես դրանք վերցրել եմ մայիսի 9-ին, իսկ թե մինչ այդ երկու տարի ինչ է նա արել այդ գումարները, թող իրենք պարզեն։ Բանկային հաշվի վրա գումար չկա, քանի որ ամբողջ փողը նա յուրացրել է։

- Ինչպե՞ս եք պատրաստվում ներկայացնել այդ 20 միլիոն ռուբլու հաշվետվությունը։

- Չեմ հիշում, թե որքան դեղահաբ ենք գնել, չգիտեմ, թե որտեղ են դրանց կտորնները։ Բացի այդ, մենք գումար ենք փոխանցել մանկական օնկոլոգիական կենտրոնին, անկողիններ եւ շնչառական սարքեր ենք գնել։ Ես չգիտեմ, թե որտեղ է այդ գումարը, քանի որ ոչ մի կապ չունեմ դրա հետ։ Այլեւս գումար չկա, իսկ իմ փողերը չեմ պատրաստվում ինչ-որ մեկին տալ։

  



© NEWS.am STYLE