09:21 17 հոկտեմբերի, 2015Քլոե Քարդաշյանի ամուսին Լամար Օդոմը ստիպել է իր հարազատներին ու մտերիմներին նյարդեր մաշեցնել: 35-ամյա բասկետբոլիստը մի քանի օր գտնվել է կոմայի մեջ այն բանից հետո, երբ անգիտակից վիճակում նրան Նեւադայի անառականոցից տեղափոխել են Լաս Վեգասի հիվանդանոց: Անառականոցում նա 75 հազար դոլար էր ծախսել:
Լամարի կոմայի մեջ գտնվելու ընթացքում ամբողջ ժամանակ նրա կողքին է եղել կինը՝ Քլոե Քարդաշյանը:
Լավ նորություն ստացվել այս գիշեր. Լամարը, որին արդեն քանի օր արհեստական շնչառության սարք է միացված, գիտակցության է եկել:
Աղբյուրները պնդում են, որ Լամարն արդեն խոսել է Քլոեի հետ: Նա ընդամենն ասել է. «Բարեւ, փոքրիկս» եւ ցույց տվել բութ մատը:
Աղբյուրը՝ uk.eonline.com