Հայաստանը՝ Lonely Planet պարբերականի թղթակցի աչքերով

20:06   17 հոկտեմբերի, 2015

Lonely Planet պարբերականի թղթակից Օլիվեր Սմիթը վերջերս ժամանել է Հայաստան եւ այցելել տեղի տեսարժան վայրերից մի քանիսը։ Պարբերականը, որն ասես ճանապարհորդական ուղեցույց լինի զբոսաշրջիկների համար, որոշել է անդրադառնալ գեղեցիկ բնապատկերներով հարուստ գողտրիկ Հայաստանին։

Օլիվեր Սմիթի Twitter–յան էջից կարելի է հասկանալ, որ նա եղել է Երեւանում, այցելել Խոր Վիրապի եւ Նորավանքի եկեղեցիներ, փորձել հայկական տնական օղին ու գինին եւ հիացել մեր երկրի գեղեցկությամբ։

«Բիբլիական անձրեւներ են Խոր Վիրապում. ասում են, մոտակայքում Նոյի տապանն է կանգ առել»,- Twitter-ում գրել է Օլիվերը։



© NEWS.am STYLE