Ինչպես է կատարվում թռչունների օղակավորումը

17:08   18 հոկտեմբերի, 2015

Վերջերս մեկնել էի Իսպանիա եւ տեղի փոքրիկ գյուղաքաղաքներից մեկում գտնվելու ժամանակ առաջին անգամ ականատեսը դարձա, թե ինչպես են օղակավորում թռչուններին։

Օղակավորումը տվյալ թռչնատեսակի մասին կարեւոր տեղեկություններ է հայտնում կենսաբաններին եւ բնապահպաններին։ Այն օգնում է հասականալ թռչունների տեղաշարժման, կյանքի տեւողության, կենսակերպի, ձմեռման վայրի եւ քանակի փոփոխության մասին։ 

Իսկ ինչպես է կատարվում օղակավորումը։ Բնապահպանը թռչնի ոտքին անցկացնում է ալյումինե օղակ, որը համարակալված է։ Վերջում թռչնի չափի, կշռի, օղակավորման տեղի եւ ժամանակի բոլոր տվյալները գրանցելուց հետո բնապահպանը բաց է թողնում դրան։

Դիանա Հովհաննիսյան



© NEWS.am STYLE