Ստելա Մաքսվելը, Ջիվան Գասպարյանը, Լուսիկ Ագուլեցին եւ գեղատեսիլ Հայաստանը՝ Vogue Russia-ի հոկտեմբերյան համարում

11:41   19 հոկտեմբերի, 2015

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Victoria's Secret-ի «հրեշտակ» Ստելա Մաքսվելը նկարահանվել է Vogue ամսագրի ռուսական հրատարակության հոկտեմբերյան համարի ֆոտոշարքում։ Հայաստանում իրականացրած ֆոտոշարքի  հեղինակ էր Դավիթ Մուշեղյանը, որն էլ հենց խորհուրդ էր տվել ամսագրի նկարահանումներն իրականացնելու համար մեկնել իր պատմական հայրենիք։

Պարբերականի աշխատակազմը Դավիթ Մուշեղյանի եւ Ստելա Մաքսվելի հետ 3 օրյա այցելություն են կատարել Հայաստան։

Այս ընթացքում նրանք հասցրել են հիանալ հայկական մշակութային արժեքներով, մեր երկրի բնության, վանքերի եւ տաճարների գեղեցկությամբ, ինչպես նաեւ հանդիպել հայտնի նկարչուհի եւ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն եւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանին։

Մաքսվելի կերպարը՝ Givenchy by Riccardo Tisci

«Ոսկե Գլոբուսի» արժանացած 80-ամյա դուդուկահարը մի քանի մեղեդի է նվագել հյուրերի համար եւ հրավիրել նոյեմբերին կայանալիք իր մոսկովյան համերգին։

Ստելան՝ Գառինում 

Հայաստանից հեռանալիս Ստելան խնդրել է կանգնեցնել մեքենան, եւ նա մեկ փունջ կարմիր կակաչ է հավաքել։



© NEWS.am STYLE