Լաս Վեգասում համերգի ժամանակ Բրիթնի Սփիրսի կոստյումի ճարմանդը բացվել է

13:09   19 հոկտեմբերի, 2015

Բրիթնի Սփիրսը Լաս վեգասում Planet Hollywood հյուրանոցում իր համերգի ժամանակ անհարմար վիճակի մեջ է ընկել: 

Ինչպես գրել է Daily Mail-ը, երգչուհու մեջքի վրայի կայծակ ճարմանդն անսպասելիորեն բացվել է: Ականատեսներից մեկը տեսագրությունը տեղադրել է YouTube –ում:
33-ամյա երգչուհու մարմինն ընդգրկող կոստյումը, ըստ երեւույթին, փոքր էր նրա համար ու չի դիմացել բեմի վրա Սփիրսի ակտիվ շարժումներին:
Երգչուհու բալետի պարողները փորձել են օգնել նրան ու կոճկել կայծակ ճարմանդը, բայց նրանց փորձերն ապարդյուն էին:
Բրիթնի Սփիրսը չի շփոթվել ու շարունակել է իր ելույթը, իսկ հանդիսատեսը, որին դուր է եկել իրենց կուռքի մերկացած մեջքը, բարձր ծափահարություններով աջակցել է Բրիթնիին:



© NEWS.am STYLE