Երեւանի նորաձեւ աղջիկները. Մադոննա Հարությունյան

14:32   19 հոկտեմբերի, 2015

NEWS.am STYLE-ի` «Երեւանի նորաձեւ աղջիկները» խորագրում շարունակում ենք ներկայացնել մեր մայրաքաղաքի ամենանորաձեւ աղջիկներին:

Այս անգամ խորագրի հերոսուհին Մադոննա Հարությունյանն է։

Մադոննան 21 տարեկան է, երեւանյան բրենդային խանութներից մեկում աշխատում է որպես մենեջեր։ Բացի այս, հանդես է գալիս նաեւ որպես մոդել եւ ոճաբան, կազմակերպում ֆոտոսեսիաներ։

Մեզ հետ զրույցում Մադոննան նշեց, որ հագուստ ընտրելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կոշիկներին։ «Վերջինս թելադրում է, թե ինչ ոճի հագուստ կրեմ»,-նշեց նա՝ հավելելով, որ հագուստի ընտրությունը կախված է նաեւ նրանից, թե որտեղ է պատրաստվում կրել այն։

Պատրաստեց՝ Շ. Շուշան



© NEWS.am STYLE