10:07 20 հոկտեմբերի, 2015Քլոե Քարդաշյանի ամուսինը, ինչպես հայտնի է, մարմնավաճառների հետ արկածներից հետո ուշքի է եկել: Լամար Օդոմը դեռ հիվանդանոցում է, եւ ինչպես պնդում է TMZ-ն, 35-ամյա բասկետբոլիստին դեռ երկար ժամանակ պետք կլինի վերականգնվելու համար:
Պորտալի փոխանցմամբ, Քլոե Քարդաշյանը այդ ողջ ընթացքում կլինի ամուսնու կողքին: Լամարի հետ կաշխատի բժիշկների մի ողջ բրիգադ, որը կհսկի նրա վիճակը:
Քլոեից բացի, Լամարի հետ կլինեն նաեւ նրա թիկնապահները: