Կորել է այն մարմնավաճառներից մեկը, ում հետ զվարճանում էր Քլոե Քարդաշյանի ամուսինը

12:05   20 հոկտեմբերի, 2015

Ինչպես հայտնի է, Քլոե Քարդաշյանի ամուսինը՝ 35 ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը ուշքի է եկել, թմրադեղերի ազդեցության տակ մարմնավաճառների հետ երկարատեւ արկածներից հետո: Լամարը դեռ հիվանդանոցում է ու ստիպված է լինելու երկար վերականգնվել:

TMZ պորտալին հայտնի է դարձել, որ Լամարը ժամանակ է անցկացրել Նեւադայի Love Ranch South անառականոցում՝ երկու մարմնավաճառների հետ, որոնցից մեկը՝ Բանի Լեյնը, անառականոցի նրա «գործընկերուհիների» խոսքով, անհետացել է:

Բաննի ընկերուհիներից մեկը նույնիսկ տագնապ էր բարձրացրել՝ Facebook-ում հրապարակելով ստատուս այն մասին, որ աղջիկ է կորել: Անառականոցի տերը՝ Դեննիս Հոֆը նշել է, որ Բաննին ծանր էր տանում Լամարի հետ կատարվածը ու հեռացել է անառականոցից: Ոստիկանությունը սկսել է զբաղվել աղջկա որոնումներով: Աղջկա ընկերուհիներից մեկն էլ հայտնել է, որ Բաննին իրականում հիմա իր ընտանիքի հետ է ու ուզում է մենակ մնալ՝ պապարացիների լուսանկարչական սարքերից հեռու:



© NEWS.am STYLE