«ԱՄՆ-ն ուրիշ էլ ո՞ւր կարող է խցկվել» ֆիլմի թրեյլերը «պայթեցրել է» համացանցը

14:11   20 հոկտեմբերի, 2015

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր-վավերագրող, լրագրող եւ քաղաքական ակտիվիստ Մայքլ Մուրը, որն աշխատում է սոցիալական եւ քաղաքական սուր երգիծանքի ժանրում, ներկայացրել է իր նոր՝ «ԱՄՆ-ն ուրիշ էլ ո՞ւր կարող է խցկվել» (Where to Invade Next) ֆիլմի առաջին թրեյլերը, գրում է The Hollywood Reporter-ը: 

Թրեյլերը հանդիսատեսի շրջանում դրական արձագանք է գտել: Կադրում, որի հետին պլանում երեւում են Կապիտոլիումն ու Պենտագոնը, հայտարարվում է, որ այսուհետ ԱՄՆ-ի բոլոր ներխուժումներն իրականացնելու է մի մարդ՝ Մայքլ Մուրը, որը նավարկում է ամերիկյան դրոշով նավակում: Հետո հայտնի վավերագրողը տարբեր երկրներում հանդիպում է մարդկանց եւ ասում, որ ԱՄՆ-ը ներխուժել է նրանց երկիր:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015-ի սեպտեմբերին՝ Տորոնտոյի կինոփառատոնին:



© NEWS.am STYLE