NEWS.am STYLE Exclusive. Կրքոտ ֆլամենկո՝ իսպանական Գրանադայի փողոցներում (տեսանյութ)

17:25   20 հոկտեմբերի, 2015

Նրանք, ովքեր հետաքրքրված են իսպանական մշակույթով կամ եղել են այս արեւոտ ու կրակոտ երկրում, չեն կարող գոնե մեկ անգամ տեսած չլինել ֆլամենկո կրքոտ պարը։

Ֆլամենկոն իսպանական պարային ոճ է, որը ծագել է Անդալուսիայում։ Այն պարի, իսպանացիների կրքի եւ կիթառի միաձուլումն է, որն արտահայտում է պարողի ոգու ճիչը։ Ֆլամենկոն պոռթկում է, որը պարողին օգնում է ազատվել հոգում կուտակված ցավից եւ վիրավորանքից, նոր ուժ հավաքել եւ առաջ շարժվել։ Ֆլամենկոյի երաժշտության վրա իր ազդեցությունն ունի գնչուականը։ 15-րդ դարում գնչուները, գալով Իսպանիա, բնակություն են հաստատում Անդալուսիայում եւ իրենց երաժշտության ու տեղի երաժշտական ավանդույթների միաձուլման արդյունքում ծնվում է ֆլամենկոն։

NEWS.am STYLE-ի թղթակիցը վերջերս է վերադարձել Անադալուսիայի ութ շրջաններից մեկից՝ Գրանադայից, եւ այնտեղ հնարավորություն է ունեցել վայելել իսպանական ֆլամենկոն։

Դիանա Հովհաննիսյան 



© NEWS.am STYLE