Հայ հայտնիներ, ում զավակները ծնվել են արտերկրում

19:33   20 հոկտեմբերի, 2015

Հայտնի հայերից շատերն են նախընտրում մեկնել արտասահման եւ այնտեղ շարունակել իրենց կարիերան, ոմանց էլ արտերկիր է կանչում սերը։ Սակայն վերջերս նոր միտում է նկատվում. հայտնիները նախընտրում են իրենց երեխաներին լույս աշխարհ բերել օտար հողում։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, ում զավակները ծնվել են արտասահմանում։

Սիրուշո

Երգչուհու առաջնեկը՝ Ռոբերտը, ծնվել է ԱՄՆ-ում։

Հռիփսիմե Հակոբյան եւ Մարտին Մկրտչյան

Աստղային զույգի որդին՝ Լեոն, նույնպես օվկիանոսից այն կողմ է ծնվել՝ ԱՄՆ-ում։

Արմինկա

Արմինկան թերեւս առաջիններից մեկն էր, ով որոշեց ծննդաբերել արտերկրում։ Նրա առաջնեկը՝ Ալեքսը, նույնպես ծնվել է ԱՄՆ-ում։

Աննա Դավթյան

Դերասանուհու դուստրը ծնվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, ուր եւ տեղափոխվել է նա՝ ամուսնությունից հետո։

Աննա Մովսեսյան

Իսկ այս դերասանուհին ծննդաբերել է իր առաջնեկին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

էմմի

Շուտով ԱՄՆ-ում լույս աշխարհ կգա նաեւ երգչուհի էմմիի առաջնեկը, որը տղա է։

Պատրաստեց՝ Շ. Շուշան



© NEWS.am STYLE