Քլոե Քարդաշյանը պաշտոնական հայտարարություն է արել Լամար Օդոմի հետ կապված

11:03   21 հոկտեմբերի, 2015

Քլոե Քարդաշյանը պաշտոնական հայտարարություն է արել Լամար Օդոմի վերաբերյալ: Ինչպես գիտեք, Քլոեի ամուսինը՝ 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը, դուրս է եկել կոմայից ու երեկ Լաս Վեգասից Լոս Անջելես տեղափոխվել: 

Մինչ ոստիկանությունը հարցեր է պարզաբանում անառականոցի հետ, որտեղ Լամարին գտել էին անգիտակից վիճակում, Քլոեն իր website-ում գրել է.

«Անցած շաբաթը չափազանց ծանր էր: Շնորհակալություն ընտանիքիս, ընկերներիս ու երկրպագուներիս, որոնք աղոթում էին ինձ համար: Շնորհակալ եմ նաեւ Լաս Վեգասի Sunrise Hospital-ի բժիշկներին, որոնք իրենց ուշադրությամբ ու աշխատանքով հրաշք գործեցին:
Ոչ ոք երբեք չի կարող պատրաստ լինել նման բաների: Բայց առանց ձեր սիրո ու աղոթքների, դժվար կլիներ այս փորձությանը դիմանալը: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Աստված մեծ է»,- գրել է Քլոեն:



© NEWS.am STYLE