Քլոե Քարդաշյանն ու Լամար Օդոմը հետ են վերցրել ապահարզանի փաստաթղթերը ու իրենց երկրորդ շանսը տվել

11:02   22 հոկտեմբերի, 2015

Դե եթե այսպես շարունակվի, ապա երբ ՔԻմ ու Քլոե Քարդաշյանները հաջորդ անգամ Հայաստան գան, մենք Քանյե Ուեսթից բացի նաեւ Լամար Օդոմին կտեսնենք: Ինչպես հայտնի է, Լամար Օդոմը դուրս է եկել կոմայից ու նրան Լաս Վեգասից Լոս Անջելես են տեղափոխել:

Ինչպես գրում է TMZ-ն, Քլոե Քարդաշյանի դատապաշտպանը՝ Լաուրա Ուասերը երեկ հետ է վերցրել ապահարզանի մասին դիմումը, որը Քլոեն երկու տարի առաջ էր տվել: Ինչպես հայտնում են պորտալի աղբյուրները, Քլոե Քարդաշյանն ու Լամար Օդոմը հետ են կանչում ապահարզանի թղթերը ու իրենց երկրորդ շանս են տալիս: Ըստ լուրերի՝ դատավորը ապահարզանի դիմումը Քլոեի դատապաշտպանին է վերադարձրել, երբ նա ներկայացրել է Քլոեի ու Լամարի ստորագրած թղթերը:



© NEWS.am STYLE