Նատալյա Վոդյանովան լուսանկարվել է Stella McCartney-ի գովազդում (ֆոտո)

23:48   27 հունվարի, 2013

Հանրահայտ ռուս մոդել Նատալյա Վոդյանովան հերթական անգամ դարձել է Stella McCartney –ի գարուն-ամառ 2013 գովազդային նոր արշավի դեմքը։ Ճիշտ է, Ցանցում առայժմ հասանելի է ընդամենը 2 լուսանկար։ Դրանցից մեկում Վոդյանովան վայելչատես նստած է մեծ կլոր բազկաթոռին, հագին՝ ցանցավոր կտորից տաբատավոր սպիտակ կոստյում ու պլաստմասե ներդիրներով ոչ բարձր տակերով սանդալներ։

Երկրորդ լուսանկարում Նատալյան անկրկնելի հայացքով նայում է հեռուն՝ իր առջեւ ամբողջ երկայնքով խոշոր ոսկեգույն շղթայով փաթաթված պայուսակ պահած։
Նոր կերպարը հաստատապես դուր կգա մոդելի երկրպագուներին։



© NEWS.am STYLE