Քոնան Օ՚Բրայենը հայտարարել է, թե երբ կցուցադրվի «Conan» շոուի հայաստանյան այցին նվիրված դրվագը

10:47   22 հոկտեմբերի, 2015

Հայտնի շոումեն Քոնան Օ՚Բրայենը, որը վերջերս այցելել էր Հայաստան, հայտարարել է, թե երբ կցուցադրվի «Conan» հեռուստաշոուի հայաստանյան այցին նվիրված դրվագը։ Հայտնի հաղորդավարի հայաստանյան արկածները կարելի է դիտել նոյեմբերի 17-ին TBS ամերիկյան հեռուստաալիքի եթերում։

«Անցյալ շաբաթ ես մեկնել էի Հայաստան։ Հայաստան այցի մեղավորը իմ օգնական Սոնա Մովսեսյանն էր, քանի որ նա տարիներ շարունակ պատմում էր իր հայկական արմատների եւ մշակույթի մասին, նշում, որ ցանկանում է գնալ իր հայրենիք։ Եվ ես մտածեցի, որ կարող եմ ուղեկցել Սոնային Հայաստան այցի ընթացքում եւ կծանոթանամ հայկական մշակույթին, իսկ նա կլինի իմ դեսպանն այնտեղ։ Եվ մենք մեկնեցինք։ Այսօր կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստան կատարած այցի մասին պատմող մեր շոուն եթեր կհեռարձակվի նոյեմբերի 17-ին։ Իսկապես շատ հետաքրքիր շոու է սպասվում»։

Քոնանը նաեւ նշել է, որ նրանք 4 օր են անցկացրել Հայաստանում  եւ արկածներով լի ժամանակ են անցկացրել այստեղ։ Շոումենը նաեւ փոքրիկ անոնս է ներկայացրել սպասվելիք շոուից։

 



© NEWS.am STYLE