Քլոե Քարդաշյան. Ես հետ եմ կանչել ապահարզանի թղթերը, քանի որ Լամարը խոստացել է հրաժարվել թմրադեղերից

14:29   22 հոկտեմբերի, 2015

Ինչպես հայտնի է, Լամար Օդոմը դուրս է եկել կոմայից ու նրան Լաս Վեգասից Լոս Անջելես են տեղափոխել, իսկ Քլոե Քարդաշանի դատապաշտպան Լաուրա Ուասսերը երեկ հետ է վերցրել ապահարզանի դիմումը, որը Քլոեն երկու տարի առաջ էր տվել: 

Ինչպես գրում է TMZ-ը, ընտանիքի վերամիավորման մասին որոշումը զույգը միասին է կայացրել, այն բանից հետո, երբ Լամարը Քլոեին խոստացել է այլեւս թմրադեղեր չգործածել:

«Այլեւս ոչ մի թմրադեղ»,- ինսայդերների խոսքով այսպես է ասել Լամարը ու Քլոեին պատմել, որ իրեն միայն հրաշքով է հաջողվել ողջ մնալ:

«Լամարն անընդհատ շնորհակալություն է հայտնում Քլոեին՝ այս ամբողջ ընթացքում իր կողքին լինելու համար: Նա ասել է, որ սիրում է նրան, ու նրանք որոշել են այլեւս չամուսնալուծվել»,- հավելել է աղբյուրը:



© NEWS.am STYLE